Սպիտակ տունը արմատապես փոխել է իր հռետորաբանությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Коммерсант-ի փոխանցմամբ։
նրա խոսքով, նախկինում ԱՄՆ նախագահի վարչակազմը կողմ էր ռազմական հակամարտության լուծման ավելի մանրակրկիտ մոտեցմանը, սակայն այժմ կողմ է հնարավորինս շուտ հրադադարի հասնելուն։ Լավրովն այս փոփոխությունները վերագրել է Եվրոպայի ճնշմանը։



