ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր միգրացիոն հարցումների քննումը, հայտնում է Reuters-ը:
Այս քայլը հաջորդում է Թրամփի կոչին իր կառավարությանը՝ վերանայել աֆղան ներգաղթյալների գործերըը:
Ավելի վաղ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով վիրավորվել էր Ազգային գվարդիայի երկու զինվոր: Իրավապահները կալանավորել էին Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը որակել է «ահաբեկչության ակտ»։



