Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայող, հաղորդել է NBC News-ը։
Արձագանքելով միջադեպին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի զինծառայողները մոտ հեռավորությունից արձակած կրակոցներից վիրավորվել են՝ Սպիտակ տնից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:
ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակոցների կասկածյալին նույնականացրել են 29-ամյա ծագումով աֆղան Ռահմանուլլա Լականվալին։ Նա ապրում էր Վաշինգտոն նահանգի Բելինգհեմ քաղաքում՝ կնոջ և հինգ երեխաների հետ։
Կասկածյալի ազգականը հայտնել է, որ նա Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականի սեպտեմբերին՝ աֆղանական բանակում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներում 10 տարի ծառայելուց հետո։



