Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Սպիտակի համայնքապետը Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել Սպիտակի ավագանու որոշումը, որով նախատեսվում է Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող 3․4202 հեկտար մակերեսով հողամասը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
Կառավարությունը որոշեց տվյալ անշարժ գույքը ամրացնել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար։