
Երևանում մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում մարտի 3-ի երեկոյան, 4-ցերեկն առանձին շրջաններում, 4-գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 15-18մ/վ, մարտի 4-ին և 6-ին՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը 3-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։