Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամինարևմտյան2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 18-19-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։