Սպասելի էր՝ ինչ եղավ․ Նաիրա Մելիքյանը՝ Գայանե...

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։

Հիշեցնենք, որ դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց Գայանե Հակոբյանին՝Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։

Դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն ասաց․ «Սպասելի էր՝  ինչ եղավ ․ իրենց նպատակը զոհվածների ծնողներին պատանդի վիճակում պահելն է»։