Սպանություն` Գառնիում․ 54-ամյա տղամարդը մուրճ...

Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։

Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։