Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին․«Արցախի քաղաքացիների, քաղաքական եւ հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական եւ քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։ Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը եւ վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը»,-ասյօր տարածված հայտարարության մեջ ասում է Մասիս Մայիլյանը։
ԱԳ նախարարի այս հայտարարությամբ Արցախի ներքաղաքական կյանքում նոր պրոցեսների սկիզբ է դրվում։ Ըստ էության Սորոսի հիմնադրամի հետ կապված քաղաքացիական հասարակության ազդեցիկ դեմքերը որոշում են կայացրել մասնակիցը դառնալ Արցախի ներքաղաքական կյանքին։ Նրանց մասանակցությունը ապահովելու է Մասիս Մայիլյանը, ով երկար տարիներ տարբեր միջազգային ծրագրերի շրջանակում աշխատել է նրանցից շատերի հետ։ Հայաստանում էլ ըստ մեր տեղեկությունների Մայիլյանի լոբինգն իրականացնում են իշխանության սորոսական թևի ներկայացուցիչները։
Այս ամենի ֆոնին պատահական չէր սորոսական երկու կազմակերպությունների՝ «Թրանփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի գործողումը Արցախ, որպեսզի նրանք դիտարկեն Արցախի ընտրությունները։ Ի դեպ Մասիս Մայիլյանը երկար տարիներ աշխատել է «Թրանփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության հետ, բայց իր պաշտոնական կենսագրության մեջ որևէ բառ ասված չէ այս մասին։
Եվ եթե այս շրջանակին հաջողվի Մասիս Մայիլյանին դարձնել Արցախի նախագահ, ապա կարելի է վստահ ասել, որ Արցախի հարցում ևս նոր զարգացումներ կլինեն: Այս պահին իհարկե դժվար է կռահել, թե որ ուղղությամբ կգնան այդ զարգացումները։



