Սոցնախի գլխավոր քարտուղարը աշխատանքից ազատվել...

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Արտակ Գրիգորյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝  Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: 

Politik.am-ին Սոցնախի լրատվական բաժնից փոխանցեցին, որ Գրիգորյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: