
Մինչ այս շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից, որոնք առողջության առաջնային պահպանման օղակը ձեռք է բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում:
Այս փոփոխությամբ` քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք բերել դեղի` իր համար նախընտրելի առևտրային անունով դեղը` նույն ազդող նյութով: Դրանից հետո սահմանված առավելագույն գումարի չափով նախարարությունը կփոխհատուցի:
Հաշվի առնելով, որ ծրագիրը պիլոտային է, քաղաքացին ցանկության դեպքում, կարող է շարունակել դեղը ստանալ նաև պոլիկլինիկայից:
Ապրիլի 1-ի դրությամբ` հարյուրից ավելի դեղատուն միացել է դեղերի օֆերտայի պիլոտային ծրագրին: