Սոցիալական հարցերի մասին չենք խոսում, քանի որ...

Մեզ հաճախ են ասում՝ բեմից խոսեք սոցիալական հարցերի մասին, բայց սա սոցիալական հարցերի հանրահավաք ու պայքար չէ, սա արժանապատվության պայքար է. Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սա պայքար է, որ պիտի կասեցնի հայ մարդուն Դեր Զոր տանող ճանապարհը, որը մեզ համար ուզում են գծեն»,-ասել է Դանիելյանը:

Պատգամավորն անդրադարձել է նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ նշելով, որ թեպետ իշխանությունն ամեն անգամ հայտարարում է, որ Արցախը բեռ էր մեզ համար, սակայն դա այդպես չէ։

«Մենք բոլորս իրար հետ դժվար, բայց արժանապատիվ ճանապարհ ունենք անցնելու, այդ արժանապատվությունը մեր ձեռքից ոչ ոք չի կարող խլել։ Սիրելի՛ արցախցիներ, դուք մենակ չենք, մենք ձեր եղբայրներն ու քույրերն ենք, մենք ձեր հետ ենք, մեկ ազգ ենք։ Արցախը մեզ համար երբեք բեռ չի եղել ու չի լինելու, որ ԱԺ ամբիոնից այսօր հայտարարում էիք՝ Արցախը պարան էր մեր վզին»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։

Նա նաև նշել է, որ հայ ժողովուրդն օր օրի թշնամուն մոտեցրել է մայրաքաղաքին, սա չգիտակցողներն ու չհասկացողները կույր են կամ բանականությունից զուրկ։