Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունե...

Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ենթակառուցվածքները չեն վնասվել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«2023 թվականի մարտի 23-ին 10 կիլոմետր խորության վրա գրանցվել է Ռիխտերի սանդղակով 3,4 մագնիտուդով 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան: