Սոցապ ծառայությունում ապօրի­նությունների բացա...

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սոցիալական ապահո­վության պետական ծառա­յությունում իրականացվող ստուգումների արդյունքում ապօրի­նությունների փաստեր են բացահայտվում:  Մասնավորապես՝ հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիա­լապես անապահով և ստա­ցել են նպաստ:

«Իշխանությունները չգիտեն ինչպես վարվել կեղ­ծարարների հետ, եթե քրեական գործեր հարուցվեն ապա պետք է լուծարեն ծա­ռայությունը, իսկ աշխա­տակիցները կա­լանավայրեր ուղարկվեն»- նշված էր հրապարակման մեջ:

Politik.am-ը տեղեկության հավաստիությունը պարզելու համար խոսեց Սոցապ ծառա­յության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հետ, ով հստակեցրեց, որ այն իրականությանը չի համապատասխանում.

«Ծառայությունը այս մասին նաև հաղորդագրություն կտարածի: Նշված ընտանեկան նպաստ նշանակելը կամ վճարելը մեր գործառույթների մեջ չի մտնում»: