Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, Ա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովում եւ Կառավարությունում տառացի անգրագիտության եւ փնթիության խայտառակ դրսեւորումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Կառավարությունից Ազգային ժողով է հասել պաշտոնների եւ պաշտոնյաների մասին սխալներով:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից ՀՀ Ազգային ժողով է հասել մի գրություն, որով նախարարը ԱԺ 3 հանձնաժողովների ղեկավարներին հրավիրում է միջոցառման: Փաստաթղթում նշված է, որ հրավիրվում են «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը»:

Նկատենք, որ 3 հանձնաժողովներից միայն 1-ի` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու անուններն են ճիշտ գրված: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին մամուլը գրեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել է ԱԺ Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց այն բանից հետո, երբ Նարեկ Զեյնալյանը անարդար պահանջով հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Այսինքն՝ նրա հրաժարականից հետո այս պահին հանձնաժողովը փաստացի անկառավարելի է, քանի որ դեռ նախագահի նոր ընտրություններն էլ չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այս մասին դեռ դեկտեմբերի 12-ին: