Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը: Այս մասի տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից:
Ըստ դեպարտամենտի՝ հրաժարականի դիմումը այսօր օրենքով սահմանված կարգով քննարկվել է Խորհրդի կողմից եւ համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադեւոսյանի լիազորությունները համարվել է դադարած:



