Սլովենիան 120 հազար եվրո կհատկացնի Լեռնային Ղ...

Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին  օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։ 

Այս մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում:

«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք ԼՂ փախստականներին։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- ասված է գրառման մեջ։