Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանն այց...

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ 

Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։   

Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։

Անահիտ Մանասյանը և Ռոբերտ Դոբրովոդսկին նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը: Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: