Այցով Բաքվում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդիսանում է տնտեսական համագործակցության լավ հնարավորություններ ունեցող երկիր։
Այսօր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նախարար Կորչոկն ասել է, որ անհրաժեշտ է ամրապնդել իրավական բազան՝ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջեւ ընդլայնելու համար։
Նախարար Կորչոկը նաեւ ասել է, որ սլովակիական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման եւ շինարարական աշխատանքներում ներգրավմամբ։
Նա նաեւ ասել է, որ Սլովակիան կողմնակիցն է պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգման եւ այդ հիմքով էլ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։



