Դեկտեմբերին Սլովակիան գազ կներմուծի Ադրբեջանից։ Այս մասին տեղեկացրել է Dennik N լրատվական պորտալը։
Սլովակյան SPP ընկերությունը, որը հանրապետությունում ազգային գազային էներգահամակարգի ամենամեծ օպերատորն է, կարճատեւ պիլոտային պայանագիր է ստորագրել Ադրբեջանից գազի մատակարարման մասին՝ զգուշանալով, ինչպես վկայում է հաղորդագրությունը, Ուկրաինայով տարանցման դադարեցումից։ Ադրբեջանական կողմից գործընկեր է հանդիսանում SOCAR պետական ընկերությունը։
Պայմանագիրը հաշվարկված է մեկ ամսվա համար։ Այն կարող է երկարացվել, եթե սվոլակյան եւ ադրբեջանական ընկերությունների միջեւ համագործակցությունը հաջող լինի։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է պորտալը, ներկա պահին խոսքը փորձնական քայլի մասին է, որը ձեռնարկել է Բրատիսլավան ՌԴ գազի տարանցման դադարեցման ֆոնին։
Այժմ SPP-ն իրականացնում է Սլովակիա գազի մատակարարման պիլոտային պայմանագրեր BP-ի, ExxonMobil-ի, Shell-ի, Eni-ի եւ RWE-ի հետ։ Դրանք չեն նախատեսում գազի կոնկրետ ծավալներ։ Դրանցում ամրագրված չեն համագործակցության երկարատեւ ժամկետներ։