Skype-ը կդադարեցնի գործունեությունը 2025-ի մա...

Skype-ը կդադարեցնի գործունեությունը 2025 թվականի մայիսին, և օգտատերերին խորհուրդ է տրվում տեղափոխվել Teams հարթակ: Այս մասին հայտնում է XDA Developers պորտալը։

РБК-ն գրում է, որ  Windows-ի համար Skype-ի վերջին տարբերակում արդեն կա հաղորդագրություն, որը նախազգուշացնում է հարթակի շահագործման մոտալուտ ավարտի մասին և խորհուրդ է տալիս անցնել Teams-ին։ Միևնույն ժամանակ, գրություն է հայտնվել, որում ասվում էր, որ «որոշ ընկերներ արդեն անցել են Teams անվճար»: Ենթադրաբար, հավելվածը վերլուծում է օգտատերերի կոնտակտների ցանկը։

Մեսինջեր և վիդեոկոնֆերանսների Skype ծառայությունը հայտնվել է 2003 թվականին, իսկ Microsoft-ը գնել է 2011 թվականին։ Դրանից հետո ընկերությունն աստիճանաբար սկսել է փոխարինել իր այլ հաղորդակցման արտադրանքները, օրինակ՝ Windows Live Messenger-ը, իսկ 2015-ին փորձել էր ինտեգրել Skype-ը Windows 10-ին: 2017-ին Microsoft-ը թողարկել է  Teams-ը: Skype տեխնոլոգիայի վրա հիմնված հարթակը ի սկզբանե մտածված էր որպես Slack-ի և համատեղ աշխատանքի համար նախատեսված այլ ծառայությունների մրցակից: