Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից». «Հրապար...

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան արքեպիսկոպոսի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին Բ-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին: Անմիջապես վարույթ հարուցվեց` «հավաքի մասնակցելուն հարկադրելու» հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում:

Մայր Աթոռը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։

Մեր տեղեկություններով, իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգեւորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի: Իսկ թե ինչու հենց Նաթան սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է՝ դա էլ է մտածված։ Նա Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած՝ Եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում. կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք` եթե Վեհափառին կալանավորեն եւ այլն: Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։