«Սիվիլնեթ»-ին առնչվող գործով Տիգրան Ավինյանը...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «Սիվիլնեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ դատարանը հետ էր վերադարձրել է Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի՝ անհիմն համարելով պետական տուրքի համար արտոնություն տրամադրելու՝ Տիգրան Ավինյանի միջնորդությունը։ Քաղաքապետը հայցում պատճառաբանել էր, թե 150 հազար դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։