Ապրիլի 9-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու
կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։



