Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։

Մահճակալների թիվը` 39 (ինտենսիվ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ):

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից:

Կունենա մի քանի բաժանմունք.

1.թերապևտիկ
2.մանկական
3.շտապօգնության
4.ինտենսիվ թերապիայի
5.ախտորոշման
6.մանկաբարձագինեկոլոգիական
7.ինֆեկցիոն
8.վիրաբուժական:

Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ: 

Առողջապահության նախարարություն