Սիրիայում պրոթուրքական ուժերը ցեղասպանություն...

Մինչ Հայաստանում իշխանությունները փորձում են մոռացնել տալ թուրքերի ձեռքով 110 տարի առաջ իրականացված հայերի ցեղասպանությունը, այդ նույն թուրքերն այս օրերին ցեղասպանություն են իրականացնում Սիրիայի ալևի և քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ։

Սիրիայի ռեժիմի զինված ուժերը, Համզա և Համշայի աշխարհազորայինները, Սուլթան Սուլեյման Շահի և Համզայի դիվիզիաները մի քանի օր է լցվել են ալևիների բնակավայրեր և օրը ցերեկով մարդկանց հանում են իրենց տներից ու գնդակահարում։ Դժվար է ասել, թե քանի մարդ է սպանվել, բայց եղած տեսանյութերից ու նկարներից հասկանալի է, որ այս պահին, արդեն իսկ, հազարավոր սպանվածներ կան։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն սկսված ցեղասպանական գործողությունները։

Ահաբեկիչներին Սիրիայում իշխանության գալուն օգնած Թուրքիան և հավաքական Արևմուտքը լուռ են։ Որևէ պետություն կարծես թե չի տեսնում կատարվող ցեղասպանությունը։

Սիրիայում կատարվողը պետք է առաջին հերթին արթնացնի հայաստանցիներիս։ Թուրքը և Թուրքիան չեն փոխվել, իրենց շահերը չեն փոխվել, իրենց շահերը սպասարկելու մեթոդները չեն փոխվել ու, եթե հիմա Թուրքիայի սատելիտները կարողանում են ցեղասպանություն իրականացնել Սիրիայում, ապա ինչն է իրենց խանգարելու նույնը կրկնել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն ու իր կազմալուծած բանակը դժվար թե կարողանան նրանց դեմն առնեն, եթե, իհարեկե, իրենք չլինեն նրանց Հայաստան հրավիրողները։

Ի դեպ, Սիրիայի ալևիները պակաս ոգևորված չէին Ասադի ռեժիմի տապալմամբ։ Նրանք պակաս չէին հավատում, որ այսօրվա թուրքերը նախկին թուրքերը չեն, բայց դա իրենց այս օրերին չի օգնում։ Մեզանում իշխանության դեմքով եղած թրքասիրությունն էլ մեզ չի օգնի։