Սիրիայի երկու քաղաքներում նոր երկրաշարժի պատճառով շենքեր են փլուզվել, կան տուժածներ, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ եւ Հարիմ քաղաքներում նոր երկրաշարժից շենքերի փլուզման հետեւանքով տուժածներ կան»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ եվրոպացի սեյսմոլոգները հայտնել էին, որ երկուշաբթի երեկոյան Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ CNN Turk-ը հայտնել է Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած զգալի երկրաշարժի մասին, ըստ թղթակցի՝ ավերածություններ կան։ Սիրիայի մի շարք նահանգների բնակչությունը զգացել է երկրաշարժը, որը տեղի է ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Դամասկոսում եւ Բեյրութում ականատեսները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ այս քաղաքներում ցնցումները զգացվել են նույնքան ուժգին, որքան փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։



