Սիրիայում իշխանությունը զավթած ապստամբները եր...

Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ է ստացել Սիրիայում իր ռազմակայանների համար ընդդիմության ղեկավարների կողմից, որը զավթել է իշխանությունը երկրում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Կրեմլի աղբյուրը։

«Ռուսաստանցի պաշտոնատար անձինք շփման մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ղեկավարները երաշխավորել են ռուսական ռազմակայանների անվտանգությունը»,- ասել է պետական գործակալության զրուցակիցը։

ՏԱՍՍ-ի մեկ այլ աղբյուրի համաձայն՝ ապստամբները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիան, որտեղ գտնվում են ռուսական ռազմակայանները։ Նրանք մտել են Տարտուսի եւ Ջեբլայի տարածք այն պահին, երբ Դամասկոսում ընդդիմությունը հայտարարել է նախագահ Ասադին տապալելու մասին։ «Ընդդիմադիրները մտադիր չեն ներխուժել ռուսական ռազմակայանների տարածք»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Մինչ այդ, «Военныйо осведомитель»ի տվյալներով՝ ռուսական հրամանատարությունն սկսել է դուրսբերման պատրաստել տեխնիկան Հմեյմիմի օդանավակայանից։ «Երեկ օդանավակայան է եկել միանգամից մի քանի Ил-76 եւ Ан-124 «Ռուսլան» ինքնաթիռ՝ ծանր տեխնիկան դուրս բերելու համար»,- նշել է թելեգրամ-ալիքը։ Տեղեկությունը հաստատել է ՕՏՈւ կապիտան Իլյա Տումանովը։ Նրա խոսքով՝ տեխնիկան դուրս բերելու որոշումը ընդունվել է Դամասկոսի գրավումից հետո։ «Մեր տրամադրության տակ մնացել է միայն մեկ օդանավակայան, կարելի է ենթադրել, որ տեխնիկան կտարվի Ռուսաստան։ Դե, կամ էլ Աֆրիկա»,- ասել է նա։

Դիտորդները նաեւ նկատել են ռուսական նավերի դուրսբերման առաջին նշանները Տարտուսից։  Naval News-ի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան  «Ելնյա» լցանավը հեռացել է Տարտուսից։ Նրա հետ միասին բազայից կարող էին հեռանալ հինգ նավեր եւ մեկ սուզանավ։ Դրանց մեջ են «Ծովակալ Գորշկով» դասի երկու ֆրեգատ, «Ծովակալ Գրիգորովիչ» դասի մեկ ֆրեգատ, բարելավված սուզանավ՝ «Կիլո» դասի եւ երկու օժանդակ նավ։

Դեկտեմբերի 8-ին սիրիացի ապստամբները զավթել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը՝ դիմադրության չհանդիպելով, եւ հայտարարել են Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը ընտանիքի հետ թռել է Ռուսաստան, որտեղ ապաստարան է ստացել։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում նշել է, որ Ասադը որոշել է թողնել նախագահի պաշտոնը ապստամբների հետ բանակցություններից հետո եւ հեռացել է երկրից՝ «իշխանության խաղաղ հանձնման ցուցում տալով»։

Ռուսական ՕՏՈւ ավիախումբը տեղակայված է Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում 2015թ. մշտական հիմքով, ԻՊ-ի դեմ պայքարի համաձայնագրի շրջանակում։ Ռուսական ինքնաթիռներն օտագործել են նաեւ Պալմիրայի եւ Հոմսի օդանավակայանները, որոնք անցել են ապստամբների վերահսկման տակ։

Տարտուսի ռազմածովային բազան միջերկրածովյան ափին ռազմավարական օբյեկտ է Ռուսաստանի համար։ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմը այստեղ էր 1971-ից, բայց երկրի փլուզումից հետո նավերը դուրս են բերվել։ Ռուս զինվորականները վերադարձել են Տարտուս 2015թ., երբ Մոսկվան որոշել է միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին եւ կողմնակցել է Ասադին։