Սիրիայում իրավիճակի հետընթացի պատճառներից մեկ...

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփման մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում Սիրիայում իրավիճակի սրընթաց զարգացումը բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ սոցիալական խնդիրները լուծել չկարողանալով, որում մեծ դեր են խաղացել ԱՄՆ ապակառուցողական քայլերը։

«Արդեն այժմ կարելի է ասելոր իրավիճակի հետընթացի պատճառներից մեկը տեւական քաղաքացիական հակամարտության պայմաններում նախկին ղեկավարության՝ բնակչության հիմնական կարիքները բավարարել չկարողանալն էր»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությամբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համոզիչ հաջողություններից հետո սիրիացիների հույսերըոր իրենց կյանքը դեպի լավը կփոխվիչարդարացան»,- նշել է Լավրովը։ «Սա Վաշինգտոնի մեծ մեղքն էորն իրականում օկուպացրել է Սիրիայի ռեսուրսներով ամենահարուստ հյուսիսարեւելյան շրջանըինչպես նաեւ լուրջ պատժամիջոցներ է գործադրում Դամասկոսի դեմ՝ իր արբանյակների կոալիցիայի գլխավորությամբ»:

Սիրիական տնտեսությունը խեղդելու այս գիծը մշտապես սոցիալական դժգոհություն է առաջացրելնշել է ՌԴ արտգործնախարարը։

«Այս իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել ոչ պոպուլյար միջոցներ ձեռնարկելմասնավորապես՝ նվազեցնելով կամ վերացնելով սոցիալական կարեւոր ապրանքների եւ ծառայությունների սուբսիդիաները»,- ասել է նա։ «Հասարակության մեջ աճում էին բողոքի տրամադրություններըեւ քաղաքացիների կողմից կառավարությանը ցուցաբերվող աջակցության մակարդակը անշեղորեն նվազում էր»:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը «օգնություն է ցուցաբերել բարեկամ սիրիացի ժողովրդինայդ թվում՝ մարդասիրական օգնությանհակամարտության ընթացքում ավերված սոցիալական ենթակառուցվածքի վերականգնմանսիրիացի փախստականների եւ ժամանակավոր տեղահանվածների վերադարձի համար նյութական բազա ստեղծելու միջոցով, եւ նպաստել է քաղաքական կարգավորմանըայդ թվում՝ Աստանայի ձեւաչափի շրջանակում»։

«Սակայն կարելի է փաստելոր նախորդ իշխանություններըչնայած մեր հրատապ առաջարկություններին եւ ակտիվ աջակցությանըչկարողացան կառուցողական երկխոսություն հաստատել ընդդիմադիրների եւ տարածաշրջանային ազդեցիկ հարեւանների հետ՝ լիարժեք քաղաքական գործընթաց սկսելուինչպես նաեւ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է Լավրովը։

Այժմ ռուսական կողմը, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը, սակայն դեռ վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»։