BBC-ի ռուսական ծառայությունը պարզել է, որ 2015-2024 թվականներին Սիրիայում ռուսական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 543 ռուս զինվորական և ՊՄԿ վարձկան։
Լրագրողները պարզել են բոլոր կադրային ռուս զինվորականների անունները՝ հիմնվելով ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի հրապարակումների, ինչպես նաև գերեզմանատների և պատերազմի հուշահամալիրների տվյալների վրա։
Սիրիայում զոհված Եվգենի Պրիգոժինի մասնավոր ռազմական ընկերության 346 զինվորների անունները հաստատվել են բաց աղբյուրների և ընկերության ներքին փաստաթղթերի հիման վրա, որոնք տարբեր հրապարակումների լրագրողները ստացել են 2016-2022 թվականներին տեղի ունեցած արտահոսքերից հետո։
Սիրիայում զոհված ռուսների թվում են հատուկ նշանակության ուժեր և ԱԴԾ հատուկ ջոկատայիններ, ԳՀՎ հետախուզության սպաներ և ռազմական օդաչուներ, նշում է հրատարակությունը։
BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Սիրիայում ռուսական կողմի իրական կորուստները կարող են ավելի մեծ լինել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2019 թվականի գարնանը հայտնել էր, որ Սիրիայում սպանվել է 116 ռուս զինվորական։ Սա ռուսական կողմի վերջին հայտարարությունն է Սիրիայում զոհերի թվի մասին։