Սիրիայի նոր իշխանությունները կքննարկեն Ռուսաստանի ռազմակայանների ճակատագրի հարցը։ Այս մասին հայտնել է սիրիացի քաղաքական գործիչ Մուհամեդ Ալուշը։
«Ինչ վերաբերում է ռազմակայաններին, ապա դա սիրիական պետության ինքնիշխան որոշումն է, եւ այդ հարցն անպայման կքննարկվի սիրիացի ժողովրդի շահերի տեսանկյունից»,- նշել է ընդդիմադիրը։
Նշվել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գրոհայինները (արգելված է Ռուսաստանում), որոնք իշխանության են եկել Սիրիայում, լիովին վերահսկում են Լաթաքիան, որտեղ գտնվում են ռուսական ռազմակայանները։