Սիրիայի Կենտրոնական բանկը շարունակում է իր աշխատանքը, և սիրիացիների բանկային հաշիվներին և ավանդներին ոչինչ չի սպառնում։ Այս մասին ասվում է կարգավորիչի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Կենտրոնական բանկը շարունակում է գործել և կշարունակի վերահսկել բանկային և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների [երկրում] գործունեությունը կանոններին համապատասխան», - նշվում է տեքստում։ Սիրիայի Կենտրոնական բանկը վստահեցրել է «բոլոր գործող բանկերի հետ գործ ունեցող համաքաղաքացիներին, որ իրենց ավանդներն ու միջոցները, որոնք տեղադրված են այդ բանկերի հաշիվներում, ապահով են, և նրանց ոչինչ չի սպառնում»։