Սիրիայի ապագայի վերաբերյալ դեռ վաղ է կանխատես...

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դեռ վաղ է Սիրիայի ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը, քանի որ արաբական երկրում Բաշար Ասադի կառավարության անկումից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, գրում է Mehr գործակալությունը։ 

«Այս փուլում Սիրիայի ապագայի վերաբերյալ եզրակացություններ անելը վաղաժամ է։ Երկրի ապագան կախված կլինի բազմաթիվ գործոններից, և այդ ապագան չափազանց անորոշ է»,-ընդգծել է Արաղչին։

Ըստ Իրանի արտգործնախարարի՝ թեև որոշ կողմեր ​​կարող են հաղթանակներ հավակնել, սակայն ընդհանուր իրավիճակը մնում է անկանխատեսելի, հաղորդում է PressTV-ն։