Սիրիայի նոր կառավարության ներքո գործող անվտանգության ուժերը երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում երկու գործողություն են իրականացրել՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» բջիջները: Այդ մասին հայտնել է Syria TV-ն՝ հղում անելով նահանգի ներքին անվտանգության ծառայությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությունների ընթացքում չեզոքացվել է երկու ահաբեկիչ, իսկ ևս 9 զինյալ ձերբակալվել է: Նրանց մոտ հայտնաբերվել են հրազեն, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
ԻՊ-ի զինյալները Սիրիայում և Իրաքում գործել են 2013 թվականից: 2015 թվականի կեսերին խմբավորումը, տարբեր աղբյուրների տվյալներով, վերահսկում էր Սիրիայի տարածքի մոտ 70%-ը:
2025 թվականին Սիրիայում նկատվել է ԻՊ-ի ակտիվություն՝ չնայած խմբի մասնատվածությանը։ Տարվա ընթացքում գրանցվել է հարձակումների աճ: Այսօր Արաբական Հանրապետությունում շարունակում են գործել ընդհատակյա բջիջները։



