Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակու...

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Դամասկոսի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռ։ Այս մասին հաղորդում է SANA ​​գործակալությունը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է Իսրայելը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 10։02-ին օկուպացված Գոլանի բարձունքների ուղղությունից, թիրախավորվել են գյուղական շրջաններում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ։

«Մեր հակաօդային պաշտպանության միջոցներն արձագանքել են հարձակմանը և խոցել հրթիռներից մի քանիսը», - ասել է գործակալության աղբյուրը ռազմական գերատեսչությունից։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, պատճառվել է նյութական վնաս։