Սինգապուրի իշխանությունները պարզեցրել են երկի...

Երեքշաբթի օրվանից Սինգապուրի իշխանությունները զգալիորեն պարզեցրել են արտերկրից մուտքի կանոնները՝ կրճատելով կարանտինը մինչեւ յոթ օր, ինչպես նաեւ մասամբ չեղարկել ՊՇՌ  թեստերի անցկացումը մի շարք կատեգորիաների ճանապարհորդների համար: Նոր կանոնները հրապարակել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական խումբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սինգապուրում վարակման մակարդակը ներկայումս համեմատելի է այլ ուղղությունների մեծ մասի հետ, ուստի ներմուծվող դեպքերը դժվար թե ազդեն երկրի իրավիճակի վրա», - ասել է առողջապահության նախարար Օն Ե Կունը: Նրա խոսքով՝  պատվաստումն ապահովում է հուսալի պաշտպանություն հիվանդության ծանր ընթացքից, եւ երկիրն աշխատում է բոլոր ճանապարհորդների համար կարանտինն ամբողջությամբ չեղարկելու ուղղությամբ։