Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությու...

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։