Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գ...

Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: Աս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր  Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 ձերբակալվածների մասին: ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ձերբակալվածներն Ուկրաինայի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ են: