Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում։ Կեղտաջրերը ողողել են մի ամբողջ փողոց ու լցվել քաղաքացիների տները։ Բնակիչները տուն վերադառնալուց հետո են տեսել, որ կեղտաջրերը տան բոլոր սենյակներն են հասել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պայքարելու միակ տարբերակն էլ դույլերով ջուրը դուրս բերելն է։ Բայց այս խնդիրը նոր չէ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունում էլ գիտեն այդ մասին։ 3 ամիս առաջ դիտահոր են տեղադրել, որը բեռնատարների երթևեկության պատճառով վնասվել է։
Իսկ խցանված կոյուղատարերի ու մյուս դիտահորերի պատճառով, ջուրը սկսել է հոսել փողոցով, հետո տուն լցվել։
Բոլոր դիտահորերը խցանված են։ Բնակիչներն են փորձում տարբերակներ գտնել՝ կուտակված ջուրը դիտահորերից հեռացնելու համար։ Պոմպերով են ջուրը հեռացնում դիտահորերից։ Ու եթե օր առաջ խնդիրը չլուծվի, կոյաջրերը նորից են տներ են լցվելու։ Ամենուր հակասանիտարական վիճակ է։
Ի դեպ՝ նոյեմբերի 20-ին բազմաթիվ ահազանգերից հետո հասցե են ժամանել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ու «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Սակայն հարցին որևէ լուծում այդպես էլ չեն տվել։