Սի Ծինփինը Պեկինում դիմավորել է Փաշինյանին և...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։

Միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։

Տոնական միջոցառումների շրջանակում Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց։