Սի Ծինփինը կրկնել է Չինաստանի դիրքորոշումն ու...

Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ աչքի է ընկնում հետեւողականությամբ, Չինաստանը հուսով է, որ հակամարտությունում դեէսկալացիա տեղի կունենա։ Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացրել է «Սինհուան»։ Նա նշել է, որ Չինաստանը չի ցանկանում ոչ ճգնաժամի խորացում, ոչ ռազմական գործողությունների սրացում։

Նրա խոսքով՝ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ սեփական մեթոդներվ հրադադարի ձեռքբերման եւ մարտական գործողությունների դադարեցման գործում։