Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագուն ջանքեր ներդնել Տիբեթի ինքնավար շրջանի (երկրի հարավ-արեւմուտք) բնակիչներչին փրկելու եւ օգնություն ցուցաբերելու համար, այստեղ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել է «Սինհուան»։
«Անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը մարդկանց գտնելու եւ փրկելու, տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու, զոհերից հնարավորինս խուսափելու համար»,- ընդգծել է Չինաստանի նախագահը։
Ինչպես նշել է Ծինփինը, Չինաստանի իրավասու գերատեսչությունները եւս պետք է վերացնեն այն ռիսկերը, որոնք կարող են հանգեցնել երկրորդային բնույթի արտակարգ դրության։ Նա նաեւ կարգադրել է ապահովել օպտիմալ պայմաններ տարհանվածների եւ տուժածների համար։