Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ-ին կոչ է արել կարգավորել երկկողմ հարաբերությունները եւ խուսափել առեւտրային պատերազմներից։
«Սակագնային, առեւտրային եւ գիտատեխնոլոգիական պատերազմները հակասում են պատմության միտումներին եւ տնտեսության օրինաչափություններին, այդ պատերազմներում հաղթողներ չեն լինում»,- ասել է Չինաստանի նախագահը միջազգային տնտեսական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը հեռարձակել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Սի Ծինփինը հուսով է, որ Միացյալ Նահանգները կհամագործակցի Չինաստանի հետ՝ երկկողմ հարաբերությունները «կայուն, առողջ զարգացման» հուն մղելու համար։ Նա ավելացրել է, որ Պեկինը իր կողմից պատրաստ է երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ, ընդլայնել համագործակցությունը եւ «տարաձայնությունները պահել հսկողության տակ»։