Շղթայական վթար՝ Կոմիտասի պողոտայում. Բախվել ե...

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է Toyota մակնիշի ավտոմեքենային, դա էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ Nissan մակնիշի ավտոմեքենայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: