
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Հոմպլեքս մոլ»-ի հարևանությամբ բախվել են 29-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած «Infiniti» մակնիշի, 62-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի, 55-ամյա Արմեն Կարապետյանի վարած «Tesla» մակնիշի, 33-ամյա Դավիթ Ազիզբեկյանի վարած «Subaru» մակնիշի և 66-ամյա Հերբերտ Քարամյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր, 25-ամյա Մհեր Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: