Շվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել հանել կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր սահմանափակումները: Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ից չեղարկվում է դիմակի կրումը հասարակական տրանսպորտում բուժհաստատություններում, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեցող անձանց մեկուսացման պահանջը:
«Շնորհիվ բնակչության իմունիզացիայի բարձր մակարդակի՝ վերջին շաբաթներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թվի զգալի ավելացում չի եղել, թեպետ վարակակիրների թիվն ամեն դեպքում աճել է: Առաջիկա ամիսներին իրադրության վատթարացումը քիչ հավանական է: Սակայն համավարակի ապագա զարգացումը անհնար է հավաստի կանխատեսել: Ակնկալվում է, որ SARS-CoV-2-ը չի անհետանա, այլ կդառնա էնդեմիկ: Այդ պատճառով ապագայում անհրաժեշտ է ակնկալել նոր սեզոնային ալիքներ»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:




