Շվեյցարիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ապրիլի 23-ից մինչև 25-ը կմասնակցի դաշինքի «Locked Shields 2024» (Միացված վահաններ) կիբեռանվտանգության զորավարժություններին:Այս մասին հաղորդել է Շվեյցարիայի դաշնային խորհուրդը:
«Շվեյցարական բանակի կիբեռհրամանատարությունը կմասնակցի «Locked Shields 2024» զորավարժություններին՝ աշխարհում կիբեռպաշտպանության ամենամեծ զորավարժություններին, տարբեր ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժությունների թեման «լինելու է կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը»։
Շվեյցարիայի կողմից մասնակցի շուրջ 70 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, դաշնային վարչակազմի աշխատակիցներ և խիստ կարևոր ենթակառուցվածքի օպերատորներ։
Ինչպես պարզաբանել են Բեռնում, զորավարժությունների պլանի համաձայն՝ «հակառակորդն իրական ժամանակի ռեժիմով կիբեռհարձակումներ կիրականացնի մոդելավորված համակարգչային ցանցերի և չափազանց կարևոր ենթակառուցվածքների վրա». թիմերի խնդիրը դառնալու է այդ գրոհների հայտնաբերումը և դրանցից պաշտպանությունը»:
Ըստ հաղորդագրության՝ խոսքը «իրական ժամանակի ռեժիմով իրական կիբեռհարձակումներին արձագանքելու և լուծումներ գտնելու մասին է»:
Ամենամյա զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի համատեղ կիբեռպաշտպանության կենտրոնի (CCDCOE) կողմից, որը գտնվում է Տալլինում։ Այս տարի դրանց կմասնակցի ավելի քան 40 երկրներից շուրջ 4000 հազար փորձագետ: Շվեյցարիան զորավարժություններին մասնակցում է 2010 թվականից։