Համաշխարհային առաջնորդները մոտ ապագայում աշխարհում լարվածության թուլացում չեն ակնկալում, նրանք ներկայիս իրավիճակը գնահատում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենադժվարն ու անկայունը։ Նման կարծիք է հայտնել Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։
«Նրանք [համաշխարհային առաջնորդները] բոլորն էլ համակարծիք են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում նման բարդ և անկայուն իրավիճակ չի եղել», - նրա խոսքը մեջբերում է Neue Zürcher Zeitung թերթը:
Նախագահի խոսքով, ոչ ոք չգիտի, թե «որքան արագ և որտեղ կարող է իրավիճակն ավելի վատթարանալ»։ «Բայց բոլորը համոզված են, որ արագ բարելավում չի սպասվում», - ավելացրեց նա: