Շվեյցարիան կաջակցի Լոռու և Տավուշի մարզերում...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնման և ամրապնդման վերաբերյալ հարցերին։

Շվեյցարիայի Համադաշնության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։