Շվեդիայում հայտարարել են, որ չեն անդամակցելու...

Շվեդիայի կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Այս մասին ասվում է 2022 թվականի արտաքին քաղաքականության հռչակագրում, որը չորեքշաբթի հրապարակվել է երկրի կառավարության կողմից եւ ներկայացվել խորհրդարանում Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի կողմից:

«Կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Շվեդիայի անվտանգության քաղաքականությունն անփոփոխ է մնում: Ռազմական դաշինքներից ազատությունը լավ է ծառայում մեզ եւ նպաստում է կայունությանն ու անվտանգությանը Հյուսիսային Եվրոպայում», - ասել է Լինդեն: